Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոզա Լինի «Universe» երգն արդեն համացանցում է

Երգչուհի Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան «Snap» երգը մինչ օրս հնչում է տարբեր հարթակներում, երկրպագուների դատին է հանձնել «Universe» (Տիեզերք) երգը:

Երգն արդեն հասանելի է Ռոզա Լինի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:

Երգչուհին երգի ստեղծման համար շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, երկրպագուներին, որոնք անհամբեր սպասել են երգի թողարկմանը: