Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը

Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը
Հասարակություն
13:47, 02 сентябрь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների:

Նշենք նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար: