Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերադառնալու ենք Արցախ աշխարհ, Շուշի՝ վրեժի զգացումով, մեր օրերում խաղաղություն չկա.Բագրատ Սրբազան

Վերադառնալու ենք Արցախ աշխարհ, Շուշի՝ վրեժի զգացումով, մեր օրերում խաղաղություն չկա.Բագրատ Սրբազան
Հասարակություն
17:07, 02 сентябрь 2021
«Վերադառնալու ենք Արցախ աշխարհ, Շուշի, որքան էլ այն շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն։ Այդ բեռն իրենք են իրենց և մեզ բոլորիս համար, մեր արժանապատվության և գոյության համար: Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք այսօր այլևս գլխատված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ,- հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Արցախի անկախության 30 ամյակի կապակցությամբ հղված ուղերձում:

Բագրատ Սրբազանն արձանագրել է, որ վերադառնալու ենք վրեժի զգացումով:

«Մեր օրերին խաղաղություն չկա և չի էլ լինելու, խաղաղություն ոչ միայն արտաքին թշնամուց, այլ՝ ներսի թշնամուց: Մեզ պատերազմով վախեցնելով՝ այլընտրանքը դարձնում են անպատիվ, անգո ստորացնող, նվաստացնող խաղաղությունը: Մեր խոսքը՝ առավոտ, թե գիշեր պետք է լինի այդ սրբազան բառը՝ վրեժ, որ երբեք չի դադարելու հնչել, մինչև մեր արժանապատվության վերականգնումը: Սա մեր հավաքական ուղին է, մենք կա՛մ ապրելու ենք պատվով, կա՛մ շարունակելու ենք մեր գոյությունը՝ այս արևի տակ մեր անպատիվ ներկայությամբ:

Կա՞ մեկը, որ չի ուզում վերադառնալ Շուշի, կա՞ մեկը, որ չգիտի դրա ճանապարհը։ Այդ ճանապարհը զոհաբերության ճանապարհն է:

Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան, բայց մենք ոչ միայն թույլ չենք տալու այս ճանապարհով կորստյան մատնել մեր ապագան, այլ նաև վերականգնելու ենք այդ կյանքը, որ առավել կյանք ունենանք, ինչպես ասում է մեր Տերը»,- նշել է Սրբազանը։