Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը․ 8 մարդու տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն․ Shamshyan.com

Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը․ 8 մարդու տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն․ Shamshyan.com
Հասարակություն
17:56, 02 сентябрь 2021
Գեղարքունիքի մարզում այսօր վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը ՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով  8 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: