Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Անդրեասյանն ու Փաստաբանների պալատի ղեկավար կազմը քննարկել են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը

Կարեն Անդրեասյանն ու Փաստաբանների պալատի ղեկավար կազմը քննարկել են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը
Հասարակություն
11:37, 03 сентябрь 2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ և հանդիպել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, Խորհրդի անդամների և Պալատի այլ ներկայացուցիչների հետ։

«Քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ և ավելի խոր ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կհավաքագրի խնդրի վերաբերյալ փաստաբանական համայնքի կարծիքներն ու Պալատի միասնական դիրքորոշումը կներկայացնի արդարադատության նախարարությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։

Արդարադատության նախարարն ու Պալատի նախագահը այս ձևաչափով շփումները հաճախակիացնելու և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել։