Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիս-Երևան երթուղայինի վթարի հետևանքով «Մարտունի» ԲԿ տեղափոխված 8 հոգուց միայն մեկն է հոսպիտալացվել՝ ուսի կոտրվածքով

Վարդենիս-Երևան երթուղայինի վթարի հետևանքով «Մարտունի» ԲԿ տեղափոխված 8 հոգուց միայն մեկն է հոսպիտալացվել՝ ուսի կոտրվածքով
Հասարակություն
11:49, 03 сентябрь 2021
Երեկ Վարդենիս-Երևան երթուղայինի վթարի հետևանքով «Մարտունի» ԲԿ տեղափոխված 8 հոգուց միայն մեկն է հոսպիտալացվել։ Այս մասին Civic.am-ին փոխանցեցին «Մարտունի» բժշկական կենտրոնից և հավելեցին. «7 հոգու մոտ թեթև քերծվածքներ էին, իսկ հոսպիտալացվածն ունի ամրակոսկրի՝ ուսի կոտրվածք»։ 

Հիշեցնենք, որ երեկ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը։ Դեպքը տեղի էր ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով  8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Մարտունի» բժշկական կենտրոն: