30-ից ավելի վիրավորով ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 7-ը դեռ գտնվում են «Արտաշատ» և «Էրեբունի» ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում

Հասարակություն
Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված և վիրահատված հիվանդը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Այս մասին տեղեկացնում են «Արտաշատ» ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ կենտրոն տեղափոխված 17 տուժածներից 14-ը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, իսկ 2-ը՝ տեղափոխվել Երևան։
«Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ հոսպիտալացվել է 16 հիվանդ, որոնցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուսների վիճակը՝ կայուն, մնացած բոլոր տուժածները հոսպիտալացված են տարբեր բաժանմունքներում՝ օրթոպեդիայի, նեյրովիրաբուժական, վիրաբուժական, իսկ տուժածներից մեկն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մխչյան-Բյուրավան գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել ծառին։ Վթարի հետևանքով տուժել է 33 քաղաքացի, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի հիվանդանոցներ։