Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է
Հասարակություն
14:05, 03 сентябрь 2021
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով
կիրառվող սանիտարական կանոնների պահպանման նպատակով փոփոխություններ և լրացումներ են
կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի թիվ 17 և 2020 թ․ սեպտեմբերի
18-ի թիվ 24 հրամաններում, համաձայն որոնց՝

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները
յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)
ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ
հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության
սերտիֆիկատ,

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված աշխատողը
ներկայացնում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված
դեղաչափերով ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատ:

Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև կոնկրետ պատվաստանյութի համար սահմանված
ժամանակամիջոցում ամբողջական պատվաստում չունեցող աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ
հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության
սերտիֆիկատ:

Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալից ավել
ժամանակամիջոցի դեպքում 2-րդ դեղաչափը չստացած և բժշկական հակացուցում չունեցող
աշխատողը ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝
առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Բացառություններ.

Նշված պահանջները չեն վերաբերում ՝

ամբողջական պատվաստված,

մեկ դեղաչափ պատվաստված,

փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,

հղիներին։

Հիշեցում․

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Հավելենք, որ նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2021թ․թվականի հոկտեմբերի 1-ից։
Հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.