Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքները Արցախի փրկարարների կողմից

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքները Արցախի փրկարարների կողմից
Հասարակություն
12:07, 10 февраль 2021
Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները, հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ: