Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բուհում բոլոր ստորաբաժանումները հերթով պատվաստվում են, դեկաններ կան՝ չեն ասում, որ պատվաստումը կամավոր է». ԵՊՀ խոսնակ

«Բուհում բոլոր ստորաբաժանումները հերթով պատվաստվում են, դեկաններ կան՝ չեն ասում, որ պատվաստումը կամավոր է». ԵՊՀ խոսնակ
Հասարակություն
17:12, 03 сентябрь 2021
Լուրեր կան, որ ԵՊՀ-ում 2 շաբաթից դասերն անցկացվելու են օնլայն տարբերակով՝  երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի 15 տոկոսից ավելի աճ գրանցելուց ելնելով։ Сivic.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, սակայն, նշեց, որ այդպիսի տեղեկություն չունի։
 
ԿԳՄՍՆ-ից Сivic.am-ին տեղեկացրին, որ բուհերը ինքնավարություն ունեն, և դա իրենք են որոշում. «Նախարարությունը կողմ է առկա ռեժիմով դասապրոցեսին,  բայց երբ հանրային առողջությանը վտանգ սպառնա, ոչ միայն բուհում, այլև այլ ոլորտներում սահմանափակումներ բնականաբար կլինեն»։
 
Անդրադառնալով  չպատվաստվելու դեպքում պարտադիր թեստավորման որոշմանը՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը նշեց. «Կամ պատվաստվում ես, կամ ամսական երկու անգամ թեստ հանձնում։ 120 հազար դրամ ստացող մարդը չի կարող ամսական այդքան գումար ծախսել թեստավորման համար»։
 
Պատվաստումների ընթացքի հետ կապված նա նշեց, որ համալսարանում բոլոր ստորաբաժանումները հերթով պատվաստվում են, և դեկաններ կան, որոնք չեն ասում, որ պատվաստումը կամավոր է։
 
Սյուզի Սիրականյան