Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում ավտոբուսի ու գնացքի բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայում ավտոբուսի ու գնացքի բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Հասարակություն
18:20, 04 сентябрь 2021
Թուրքիայում ծառայողական միրոավտոբուսը բախվել է գնացքին, որի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել է ևս 6 հոգի: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ բեռնատար գնացքի անցումից վայրկյաններ առաջ ավտոբուսը դուրս է եկել երկաթգիծ: Վարորդը չի հասցրել որևէ քայլ ձեռնարկել:

Տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: