Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել․ կա վիրավոր․ Shamshyan

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել․ կա վիրավոր․ Shamshyan
Հասարակություն
17:51, 24 март 2024
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։Մանրամասները՝ քիչ ուշ։Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի