Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մալաթիա-Սեբաստիայում խախտումներ չեն հայտնաբերվել

Մալաթիա-Սեբաստիայում խախտումներ չեն հայտնաբերվել
Հասարակություն
15:05, 06 сентябрь 2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել: Շրջայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում:

ՍԱՏՄ