Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով. Ավինյան

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց հասանելիություն պետք է ունենան վերահսկողությունն իրականացնող անձինք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետք է իրականացվի մանկապարտեզների վերահսկողություն, որպեսզի քաղաքապետարանը վստահ լինի, որ երեխաների համար առկա է բարենպաստ միջավայր: