Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ
Հասարակություն
16:48, 06 сентябрь 2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ լրագրող գործընկերների կողմից հարցեր են հնչում, տեղեկացնում և հաստատում եմ, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ»-ում, շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։  

Քրեական գործը 2021թ. օգոստոսի  30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա  Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով: 

 Քրեական գործն ուղարկվել է ՀՀ  ՔԿ  ԵՔՔՎ  Աջափնյակ  և  Դավթաշեն  վարչական  շրջանների  քննչական  բաժին և արդեն իսկ նախաքննությունն սկսվել է:
 
Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝  օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»: