Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատշգամբը փլուզվել է. Թուրքիայի ընտրություններում հաղթանակը տոնող ընդդիմադիրներից 1-ը մահացել է, 8-ը՝ վիրավորվել

Պատշգամբը փլուզվել է. Թուրքիայի ընտրություններում հաղթանակը տոնող ընդդիմադիրներից 1-ը մահացել է, 8-ը՝ վիրավորվել
Հասարակություն
11:56, 02 апрель 2024
Պատշգամբը, որտեղ գտնվում էին Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, փլուզվել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում՝ ընտրություններում նրանց հաղթանակի տոնակատարության ժամանակ։

Պատշգամբի փլուզման հետևանքով մահացել է Դենիզլի նահանգի Թավաս շրջանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Մեհմեդ Փալազը։ Եվս ութ մարդ հիվանդանոցում է։