Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզպետարանում հանդիպել են ճանապարահը փակած խաղողագործների հետ և քննարկել մարզի «Հայասի» գործարանում խաղող մթերելու հնարավորությունը

Արագածոտնի մարզպետարանում հանդիպել են ճանապարահը փակած խաղողագործների հետ և քննարկել մարզի «Հայասի» գործարանում խաղող մթերելու հնարավորությունը
Հասարակություն
20:51, 06 сентябрь 2021
Այսօր Արագածոտնի մարզի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին և դժգոհում են, որ խաղողը շատ ցածր գնով են մթերում։

Civic.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանն ասաց, որ Պռոշյանի կոնյակի-գինու գործարանի պայմանագրում գրված է, որ կընդունի 100-135 դրամով, այս պահին ասում են, որ 115-ով են ընդունում, իսկ անցյալ տարի 130-ով են վերցրել։ Նա նշեց, որ խաղողագործները այս պահին բացել են ճանապարհը։

«Խաղողագործներից մի երեք հոգի եկան մարզպետարան, քննարկել ենք։ Ուզում էինք պայմանագիրը մեր մարզում գտնվող «Հայասի» գործարանի հետ կնքել, բայց նրանք էլ հստակ գին չեն կարողանում ասել։ Ասում են՝ երեք օրից կասենք։ 130 դրամի շուրջ քննարկում են, բայց դեռ ճշգրիտ գին չեն կարողանում ասել։ Եթե ասեն, կուղղորդենք խաղողագործներին դեպի «Հայասի»։ Խնդրի վերաբերյալ խոսել ենք նաև  գործարանատերերի հետ»,- ասաց Յուրա Ազատյանը։