Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Տիգրանը կդառնար 24 տարեկան. Լուսանկարներ

Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Տիգրանը կդառնար 24 տարեկան. Լուսանկարներ
Հասարակություն
12:02, 07 сентябрь 2021
Այսօր հերոս Տիգրանի ծննդյան օրն է։ Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս
 
Նա չխնայեց իր ամենաթանկը՝ կյանքը, հանուն բոլորի…

Ծնվել է 07.09. 1997թ.-ին։ Ապրել և մեծացել է Լիանա Ավետիսյանի, տատիկի եվ պապիկի հետ: Մանուկ ժամանակ հաճախել է մանկապարտեզ, քոլեջ: Սովորել է 88 միջն. դպրոցում։ Ուսումը շարունակել է պարարվեստի քոլեջում։ Դպրոցական տարիներին հաճախել է Նորքի հայորդաց տուն պարի խմբակի, այնուհետև ընդունվել է կինոյի եվ թատրոնի պետական ինստիտուտ։ Մանուկ ժամանակ Տիգրանը շատ ժիր եւ կայտառ երեխա է եղել: Տիգրանը շատ նպատակասլաց էր։ 14 տարեկանից աշխատել է ուսման հետ համատեղելով: Աշխատել է տարբեր ոլորտներում։ Տիգրանն ուներ գեղեցիկ արտաքին, գեղեցիկ հոգի ու անթերի բնավորություն։ Նրան շատ էին նկատում ու հրավիրում նկարահանումների: Նա նկարահանվել է բազմաթիվ տեսահոլովակներում, սերիալներում ու գովազդներում։ Համացործակցել է տարբեր պարային խմբերի հետ։ Այդ տարիքում այդքան ճանաչված էր, բայց շատ համեստ էր։ Տիգրանը էքստրիմի սիրահար էր, օդապարիկով թռիչքներ է կատարել, ուներ նաև մոտոցիկլետ։ Նա ոչնչից չէր վախենում, եվ միշտ ասում էր անլուծելի հարց չկա։ Ասում էր, որ պիտի հասնի բարձունքի, շատ գումար վաստակի, որ իր մայրիկի երազած սեփական տունը կառուցի։ Ինստիտուտն ավարտելուց հետո Տիգրանը մեկնում է ծառայության 23.07.2019։ Իրեն դրսևորել է որպես քաջ , պատասխանատու մարտիկ։ Հրամանատարական կազմն ապշած է եղել Տիգրանի մտքի թռիչքի վրա և նրանց հետ հավասար կառավարել է մարտը։ Հոկտեմբերի 10-ին պատահեց այդ չարաբաստիկ դեպքը Հադրութում։ Այդ ժամանակ նա եղել է քնած։ Չգիտեմ ում ասեմ, ում դիմեմ, բայց եթե մեկը կկարողանա իմ ձայնը հասցնի Տիգրանիս, թող իմանա, որ ես իրեն շատ եմ սիրում, որ կսիրեմ մինչեվ կյանքիս վերջ…