Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի 33 մեքենա է հայտնաբերվել․ ոստիկանություն

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի 33 մեքենա է հայտնաբերվել․ ոստիկանություն
Հասարակություն
14:44, 07 сентябрь 2021
Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն մարզերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 2067 արձանագրություն, որից`

– 80-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 11-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից,


– 34-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար,

– 383-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար,

– 26-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերից մեկը սահմանված վայրում չփակցված վարելու համար,

– 1-ը՝ փոխարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցը վարելու համար,

– 3-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար,

– 1-ը՝ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար,

– 33-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։

Միջոցառման ընթացքում 48 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

«Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվնասել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։