Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվայի Հայերի Միությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի համար այս օրհասական պահերին պետական մարմինների միասնությունը խաթարող գործընթացների կապակցությամբ

Լիտվայի Հայերի Միությունը  իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի  համար այս  օրհասական պահերին պետական մարմինների միասնությունը  խաթարող գործընթացների կապակցությամբ
Հասարակություն
13:47, 01 март 2021
Լիտվայի Հայերի Միության ղեկավար Արայիկ Թունյանը հայտարարություն է տարածել․

Լիտվայի Հայերի Միությունը  իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի պետականության համար այս  օրհասական պահերին պետական մարմինների միասնությունը  խաթարող,  Հայաստանի Հանրապետության կառավարելիությանը վնասող գործընթացների կապակցությամբ և հայ ժողովրդին կոչ է անում միանալ ոչ թե ապակառուցողական և պետության հիմքերը խարխլող օրակարգերին, այլ  ազգային և պետական ինստիտուտները միավորող, ստեղծարար ներուժը համախմբող կառուցողական գործընթացներին։ Պետական իշխանության ձևավորման հարցի լուծման միակ ողջամիտ և օրինական եղանակը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով պետական ինստիտուտների ձևավորումն է։
  
Միասնություն և ողջախոհություն բոլորիս։

Հայտարարությունը բաց է Սփյուռքի մեր հայրենակիցների և կառույցների կողմից միանալու համար։