Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով վթար Երևան-Արմավիր ճանապարհին

Մահվան ելքով վթար Երևան-Արմավիր ճանապարհին
Հասարակություն
11:28, 08 сентябрь 2021
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Մայիսյան գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21013»-ի 62-ամյա վարորդ Հակոբ Մուրադյանը մահացել է, իսկ «Մերսեդես Ե-320»-ի 40-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։