Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը
Հասարակություն
13:53, 01 март 2021
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին հավանություն տալու հարցը: Առաջարկը ներկայացվել է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից:

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ առաջարկում եմ նիստն անցկացնել փակ ռեժիմով: Երբ քվեարկելու լինենք նախագիծը, այդ հատվածը բաց կլինի»,- ասաց Ռուբինյանը: