Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արգելված է գերիներին պահել բանտախցերում՝ հանցագործների պահման պայմաններին հավասար պայմաններում․ Սիրանուշ Սահակյան

Արգելված է գերիներին պահել բանտախցերում՝ հանցագործների պահման պայմաններին հավասար պայմաններում․ Սիրանուշ Սահակյան
Հասարակություն
12:02, 08 сентябрь 2021
«Ռազմագերիների հետ վարվելակերպը կանոնակարգված է միջազգային իրավունքով։ Ռազմագերիները պետք է անմիջապես էվակուացվեն ճամբարներ և չի թույլատրվում նրանց պահել բանտերում՝ փակ շինություններում»,-այսօր՝ սեպտեմբերի 8-ին ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ՀՀ ՄԻՊ արտահերթ հատուկ հրապարակային զեկույցին վերաբերող մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արգելված է գերիներին պահել բանտախցերում՝ հանցագործների պահման պայմաններին հավասար պայմաններում։ Եթե կան հենց ռազմագերիների անվտանգութան հարցեր և միակ բացառիկ միջոցը դա մեկուսացումն է, նոր նման միջոց կարող է կիրառվել, սակայն այդ փաստական հանագմանքների ապացուցման բեռն ընկնում է գերեվարող երկրի վրա»,-հավելեց փաստաբանը։ 

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց նաև, որ միջազգային իրավունքի համաձայն՝ գերիների պատիվն ու արժանապատվությունը գտնվում է ուժեղացված պաշտպանության ներքո, հետևաբար չի թույլատրվում նրանց ենթարկել ֆիզիկական բռնության, տանջանքների, պատիժների։ 

ՄԻՊ արտահերթ հատուկ հրապարակային զեկույցը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը՝ հայ գերիներին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար 2020թ․ ԼՂ պատերազմի ընթացքում։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և ընդգծեց, որ զեկույցը հիմնված է ապացույցների վրա և ունի բացառիկ հիմնավորվածություն։ 

Մամուլի ասուլիսին ներեկա են նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Իրավապաշտպման Արտակ Զեյնալյանը։