Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 1-ից հետո պատվաստված չլինեն և չհանձնեն նաև ՊՇՌ թեստ, ապա չեն կարողանա ներկայանալ աշխատանքի»․ Անահիտ Ավանեսյան

«Եթե աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 1-ից հետո պատվաստված չլինեն և չհանձնեն նաև ՊՇՌ թեստ, ապա չեն կարողանա ներկայանալ աշխատանքի»․ Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
12:27, 08 сентябрь 2021
Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Առողջապահության նախարար ԱՆահիտ Ավանեսյանն ասաց, որ եթե աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 1-ից հետո պատվաստված չլինեն և չհանձնեն նաև ՊՇՌ թեստ, ապա հետևանքը կլինի այն, որ չեն կարողանա ներկայանալ աշխատանքի, իսկ եթե աշխատակիցը որոշակի ժամանակահատված չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի այդ աշխատակցին ազատել աշխատանքից։

«Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում։ Հայաստանում գործում է բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր։ Որևէ խնդիր՝ Սահմանադրության, օրենքների հետ՝ չունենք», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև հավելեց, որ այո՛ մեր ցուցանիշները բարելավելու տեղ ունեն, բայց այս ցուցանիշը, Ավանեսյանը ձախողում չի համարում, քանի որ փորձել են գնալ այն ճանապարհով, որ նախ մարդկանց ճիշտ տեղեկատվություն տրամադրվի, փարատվի մարդկանց կասկածները։ «Եթե 5-6 ամիս առաջ մենք ունեինք քաղաքացիների ընդամենը տասը տոկոս, ովքեր կողմ էին պատվաստմանը, ապա այդ ցուցանիշն այսօր 40 տոկոսից բարձր է», -եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։