Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երրորդ հարկի պատուհանից վայր ընկած 1 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

Երրորդ հարկի պատուհանից վայր ընկած 1 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է
Հասարակություն
15:20, 15 апрель 2024
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ բուժկենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին:

Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ։

Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։