Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 նոր դեպք
Հասարակություն
14:27, 08 сентябрь 2021
Սեպտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 570 493-ն են: Նախօրեին կատարվել է 29 449 թեստ, որից 21 313-ը՝ հակամարմինների, 8 236-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 668 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 527 337 մարդ: Վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 7 977:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.73%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.69%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։