Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պլանային ուսումնական տագնապ՝ Սլավոնական համալսարանում

Պլանային ուսումնական տագնապ՝ Սլավոնական համալսարանում
Հասարակություն
11:52, 19 апрель 2024
Այսօր առավոտյան Civic.am-ին տեղեկություններ հասան, որ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում դասերը չեղարկվել են, քանի որ ահաբեկչական սպառնալիքի ահազանգ են ստացել։

Տեղեկությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք Սլավոնական համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Խոդերյանի հետ։

«Մեզ մոտ ամեն տարի, ըստ պլանի, տեղի է ունենում ուսումնական տագնապ, և իրականացվում է էվակուացիա։ Եվ այսօր նույնպես եղել է ուսումնական էվակուացիա, որը կազմակերպել էր մեր համալսարանի անվտանգությունը»,-ասաց Դիանա Խոդերյանը։ 

Ի հավելումն նա նշեց, որ իրենք նախապես չեն տեղեկացնում այդ մասին, որպեսզի ամեն ինչ անցնի ըստ նախատեսված պլանի։