Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Հասարակություն
11:55, 19 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները շենքի դալանի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Արթուր Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: