Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները Աբովյանից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել

Փրկարարները Աբովյանից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Հասարակություն
20:36, 20 апрель 2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի հարակից ձորակում դի կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ)։