Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարները Կենտրոնի թաղապետարան են մտել

Ցուցարարները Կենտրոնի թաղապետարան են մտել
Հասարակություն
14:55, 01 март 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները իրազեկման ակցիա էին անում։ Նրանք քայլերթով հասան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան, հայտնում է Iravaban.net-ը։

Նրանք ուժով մտան թաղապետարան՝ պնդելով, թե տեղեկություն  ունեն, որ թաղապետարանում Փաշինյանի հրավիրած հանրահավաքի համար մարդկանց են հավաքագրում։

Թաղապետարանի միջանցքներով շրջելով նրան վանկարկում էին․ «Ազգ, բանակ, հաղթանակ»։ Ցուցարարները դուրս եկան թաղապետարանից, հետո հայտարարեցին, որ իրենց ակցիան ավարտված է և նրանք շարժվում են արդեն 4-րդ օրը փակված Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ այսօր և ընդդիմությունը և իշխանությունը հանրահավաքներ են հրավիրել։ Ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա 18։00 Բաղրամյան պողոտայում, իսկ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում 18։30։