Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել Եվգենի Զինիչևի մահվան առթիվ

Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել Եվգենի Զինիչևի մահվան առթիվ
Հասարակություն
22:25, 08 сентябрь 2021
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԻ նախարար Ա. Փիլոյանի ցավակցական նամակը Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին  ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի մահվան առթիվ․

«Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի, Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը` հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն»: