Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում

«Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում
Հասարակություն
12:01, 09 сентябрь 2021
2021 թվականի սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ ընդհանուր քաշով, 5 առանձնացված փաթեթներով զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։