Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունիում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունիում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել
Հասարակություն
17:55, 09 сентябрь 2021
2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ   գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։                                                                                                                                                                                                                                                                        ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները 4 խախտում են հայտնաբերել։ Դրանց համար վարչական արձանագրություններ են կազմվել։  

Առաջիկա օրերին ևս Տեսչական մարմնի վերահսկողությունը կլինի շարունակական։