Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված արցախցիների կողմից ստեղծված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված արցախցիների կողմից ստեղծված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Հասարակություն
12:32, 10 сентябрь 2021
Սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հանդիպել են 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների կողմից ստեղծված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
 
Ներկաները քննարկել են տեղահանվածների կարգավիճակին, նրանց սոցիալական, իրավական խնդիրներին վերաբերող մտահոգություններն ու խնդիրների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։
 
Պաշտպանը նշել է, որ հասարակական կազմակերպությունները մեծ դերակատարություն ու կարևորություն ունեն ոչ միայն պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային հանրության հետ հարաբերվելու գործում։
 
ՀԿ-ների ներկայացուցիչները պաշտպանին են ներկայացրել իրենց կողմից գնահատված կարիքները, տեղահանված արցախցիներին առնչվող՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները։ Հանդիպման վերջում քննարկվել են համատեղ աշխատանքի ուղղությունները։