Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տոնի տրամադրություն չկա, առավել ևս ՝ «գունագեղ», բայց ՀՀ Անկախության խորհուրդը մերժելու կոչերն էլ Ալիևի սրտից ջուր խմողներն են տարածում»

«Տոնի տրամադրություն չկա, առավել ևս ՝ «գունագեղ», բայց ՀՀ Անկախության խորհուրդը մերժելու կոչերն էլ Ալիևի սրտից ջուր խմողներն են տարածում»
Հասարակություն
13:44, 10 сентябрь 2021
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկանուշ Սարգսյան-Գրիգորյանը գրել է․

Ուզենք, թե չուզենք, մեր ցավն էլ է եռագույն, մեր անկախությունն էլ, մեր տոնն էլ։ Ուզենք, թե չուզենք, մեր անկախության խորհուրդը չվերահաստատել չենք կարող և իրավունք էլ չունենք հատկապես այսօր, հատկապես Ալիևի վերջին ամիսների «հայտարարություն»-հոխորտոցների ֆոնին և նաև՝ անկախ դրանից։ Տոնի տրամադրություն չկա, առավել ևս ՝ «գունագեղ», բայց ՀՀ Անկախության խորհուրդը մերժելու կոչերն էլ Ալիևի սրտից ջուր խմողներն են տարածում։ Հարցն այն է՝ մենք հաշտվո՞ւմ ու համակերպվո՞ւմ ենք մեր անկախության առջև ծառացած վտանգների հետ, թե՞ պատրաստվում ենք մեր բոլոր ռեսուրսներով դիմակայել դրանց, բոլո՛ր ռեսուրսներով պայքարել նրա համար, ինչի համար զոհվել են մեր տղաները։