ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի վերահսկողությունը սեպտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում է իրականացրել

Հասարակություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի
մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության
պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների
պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40
տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնի տրանսպորտային
մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ վարչական արձանագրություններ են
կազմվել։
Վերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝ Տեսչական մարմինների մասնագետները
նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական
աշխատանքներ են իրականացրել։
COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հասարակական տրանսպորտի
վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։