Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Հասարակություն
09:39, 10 май 2024
Մայիսի 10-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «GAZel» (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները: