Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Հասարակություն
12:14, 10 май 2024
Երևանի պետական համալսարանում, թեև կան ուսանողներ, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչին, սակայն դասապրոցեսը նորմալ հունով ընթանում է։

«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եղել է համալսարանում, լուսանկարներ է արել լսարաններից, որոնցում երևում է, որ դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին ուսանողներին դասադուլի կոչ էր արել, իսկ մայիսի 10-ի առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա են իրականացնում Երևանի պետական համալսարանում՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։ Հանրապետության հրապարակից երթով դեպի ԵՊՀ է շարժվել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։