Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Հասարակություն
15:27, 10 май 2024
61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։Այս մասին հայտնում է «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորումը», որի խորհրդի անդամ էր նաև Կարեն Սարիբեկյանը։

Նա 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։


Սարիբեկյանը նաև 1990-1994 թվականներին մասնակցել է արցախյան ազատագրական շարժմանը և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին: