Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոնի թաղապետարանում քաղաքացիները հավաքվել են ՄԱԿ-ի՝ փախստականներին սոցիալական աջակցության ծրագրով․ Վահագն Ալեքսանյան

Կենտրոնի թաղապետարանում քաղաքացիները հավաքվել են ՄԱԿ-ի՝ փախստականներին սոցիալական աջակցության ծրագրով․ Վահագն Ալեքսանյան
Հասարակություն
17:08, 01 март 2021
ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Կենտրոնի թաղապետարանում քաղաքացիները հավաքվել են ՄԱԿ-ի՝ փախստականներին սոցիալական աջակցության ծրագրով։

Թաղապետարանում գտնվող քաղաքացիները արցախցի մեր քույրեր ու եղբայրներն են, ոչ թե գումարի դիմաց միտինգի գնացողներ։

Հատկապես, որ այս իշխանությունը երբեք չի ունեցել խնդիր փողով համակիրներ ձեռք բերելու։ 

Մի քիչ բարոյականություն ունեցեք։ 

Հ․Գ․ Կենտրոնի թաղապետարանը քիչ անց ավելի մանրամասն տեսանյութ կհրապարակի»։