Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հորդորում ենք չտրվել սադրանքներին․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հայտարարությունը

Հորդորում ենք չտրվել սադրանքներին․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հայտարարությունը
Հասարակություն
17:57, 01 март 2021
Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»:

Նշվում է, որ թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:

«Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:

Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»,-նշվում է հայտարարության մեջ: