Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից․

Ռուսաստանը հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից․
Հասարակություն
19:04, 01 март 2021
Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական  համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ–ն մտադիր է հրաժարվել համալսարանի գործունեության պայմանների մասին ՌԴ և ՀՀ կառավարությունների ստորագրած համաձայնագրից»,– ասված  է հրապարակված փաստաթղթում։

Նշվում է, որ նման առաջարկ է արել ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը՝ երկրի ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո։