Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սեպտեմբերի 15-ին

Ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սեպտեմբերի 15-ին
Հասարակություն
10:40, 14 сентябрь 2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ. Մելիքյան, Հովնաթանի, Շրջանայինի, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ. Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից հանրային բաժանորդների.

2. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝  Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի,  Ամառանոցային տարածքի և հարակից հանրային բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: