Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ վիճակում է երեկ շենքի 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջիկը

Ինչ վիճակում է երեկ շենքի 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջիկը
Հասարակություն
11:35, 14 сентябрь 2021
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջկա վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ՝ վերակենդանացման բաժանմունքում է,  սակայն վիճակի մեջ դրական դինամիկա կա, - Civic.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը։

Գևորգ Դերձյանը նշեց նաև, որ բժիշկները վերականգնել են աղջկա կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները․ «Գիտակցության նշույլներ է ցույց տալիս, բայց լրիվ գիտակից վիճակում չի գտնվում»։ 

Հիշեցնենք, որ երեկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ՖԲ էջում հրապարակվեց, որ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից․ «Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը»: