Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Պետրոսյանի անվան 51 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին տրամադրվեց 22 մլն 565 հազար դրամ․ Երևանի ավագանին հաստատեց նախագիծը

Երևանի Պետրոսյանի անվան 51 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին տրամադրվեց 22 մլն 565 հազար դրամ․ Երևանի ավագանին հաստատեց նախագիծը
Հասարակություն
13:19, 14 сентябрь 2021
Այսօր՝ Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու 2020թ․ դեկտեմբերի 23-ի 310 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի նախատեսվում է Երևան քաղաքի 2021թ․ բյուջեում իրականացնել փոփոխություններ․ «Երևան համայնքի 2021թ․ բյուջեի ծախսային մասում «Հանրակրթական դպրոցներին գույքով և տեխնիկայով ապահովում» ծրագրով նախատեսել 22 մլն 565 հազար դրամ Երևանի Պետրոսյանի անվան 51 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին՝ կապիտալ դրամաշնորհ տրամադրելու համար նորակառույց շենքի նոր գույքի ձեռք բերման նպատակով, նույն չափով նվազեցնելով հանրակրթական ուսուցում ծրագիրը»,-ասաց քաղաքապետի տեղակալը։ 

Սերգեյ Ներսեսյանի խոսքով՝  կառավարությունից հավելյալ գումար է տրվել դպրոցին գույքով ապահովելու համար, և այն որևէ  ծրագրի հաշվին չի իրականացվում։ 

Ավագանին հաստատեց ներկայացված նախագիծը։