ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած անձը ազատ է արձակվել. փաստաբան

Հասարակություն / Իրավունք
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած ու նրան բռունցվքով հարվածած անձը ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ նշելով.
«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։ Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։ Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»։
Ըստ ոստիկանության՝ պատգամավորին հայհոյած անձը ձերբակալվել էր փետրվարի 27-ին՝ ժամը 08:45-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածում: Նշվում է, որ նա նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված է եղել: