Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցաջակցության նոր միջոցառում՝ Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար

Սոցաջակցության նոր միջոցառում՝ Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար
Հասարակություն
15:51, 15 сентябрь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել սոցիալական աջակցության նոր միջոցառում՝ 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար։

Աջակցությունը կտրամադրվի ամսական պարբերականությամբ` 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար:

Միջոցառմանը դիմելու ընթացակարգի, աջակցության չափի, շահառուների շրջանակի և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։