Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք, նույնիսկ նոր կառուցվող դպրոցներն ունեն մատչելիության խնդիր. Զարուհի Բաթոյան

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշեց, որ ինքն այցելել է Երևանի 3 դպրոցներ. «Այս դպրոցները կառուցվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի կողմից իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում: Ցավոք, պարզվել է, որ նույնիսկ ամբողջությամբ նոր կառուցվող դպրոցները ունեն մատչելիության խնդիր: Կարո՞ղ ենք ակնկալել, որ արագ կվերանայվեն նախագծերը և լրացուցիչ աշխատանքներ կկատարվեն առկա թերությունները վերացնելու ուղղությամբ»:

Ի պատասխան՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասաց, որ խնդիրը տեղում ֆիքսել են նաև մասնագետները. «Դպրոցը ոչ թե ամբողջական մատչելիության խնդիր ունի, այլ մատչելիությունը ապահովված չի եղել հիմնական մուտքից»: 

Փոխվարչապետը վստահեցրեց, որ խնդիրը կլուծվի: