Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում
Հասարակություն
10:10, 16 сентябрь 2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 7-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:01-ին, մարվել՝ 06:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (60 քմ) մոտ 15 քմ փայտյա կառուցատարրերը և մոտ 800 հակ անասնակեր։