Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրությունը պետք է իմանա, որ մենք մեր օրինակով ենք ցույց տալիս պատվաստումների կարևորությունը. Սուրեն Պապիկյանը՝ նախարարին

Հանրությունը պետք է իմանա, որ մենք մեր օրինակով ենք ցույց տալիս պատվաստումների կարևորությունը. Սուրեն Պապիկյանը՝ նախարարին
Հասարակություն
11:35, 16 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պատվաստումների և թեստավորման պահանջի վերաբերյալ կանոնը գործում է բացառապես բոլորի համար՝ թե հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, թե մասնավոր և թե պետական համակարգի աշխատակիցների համար. «Որևէ տարբերակում հրամանում չկա»:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն արձագանքեց և ասաց. «Հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա: Ես ուզում եմ, որ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման ցուցանիշը, որպեսզի հանրությանը պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք ու մեր օրինակով ցույց ենք տալիս դրա կարևորությունը»: 

Ի պատասխան՝ առողջապահության նախարարն ընդգծեց, որ պետական ապարատի աշխատողները և առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են. «Ունենք նրանց պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ»: